ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ուղերձը

minister

Հարգելի բարեկամ,

Տարածքային քաղաքականություն վարելու նպատակը համաչափ և կայուն զարգացող բարեկեցիկ երկիրն է: Հայաստանի Հանրապետության, նրա առանձին տարածքների զարգացման մակարդակների տարբերությունները պահանջում են տարածքների զարգացման քաղաքականության մշակում և իրագործում, որը հնարավորություն կտա ապահովելու հանրապետության ընդհանուր սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետությունը:

Մեր երկիրը լինելով տարածությամբ փոքր պետություն, բաղկացած է վարչատարածքային միավորներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և բնորոշ գծերը, որոնք մենք հաշվի ենք առնելու տարածքային կառավարում իրականացնելիս: Գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներին փորձելու ենք գտնել համակարգային լուծումներ: Մեր աշխատանքն ուղղված է լինելու տարածքային համաչափ զարգացման, համայնքներում ծառայութունների հասանելիության մեծացման և տարածքների տնտեսական զարգացման ապահովմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքում, հուսով եմ, կգտնեք Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ: Մենք նպատակ ունենք տեղեկատվություն տրամադրելու համակարգում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։


Հարգանքով`
Դավիթ Լոքյան

Պաշտոնական տեղեկատվություն

Մարզային լրահոս

Թեժ գիծ

Կարող եք զանգահարել

51-13-62

Բաժանորդագրում նորություններին