ՀՀ տարածքային կառավարման ԵՎ զարգացման նախարար

Կենսագրություն

Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

 

  

 

Ծնվել է 1986թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում:
Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ:

Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր:

2009-2012թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի "Թաթուլ Կրպեյան" անվանական կրթաթոշակի:

2012թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան:

2010-2016թթ. ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում:

2011թվականից դասավանդել է "Քվանտ" վարժարանում:

2012-2016թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

2017թ. աշխատել է Երևան քաղաքի ավագանու "ԵԼՔ" խմբակցությունում, որպես փորձագետ:

2011թ. պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով:

2016թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության "Գարեգին Նժդեհ" մեդալով:
"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության փոխնախագահն է:

2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում "ԵԼՔ" դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած "Իմ քայլը" շարժման նախաձեռնող անդամ է, որը ս.թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխության:

2018թ. մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ․ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է "Իմ քայլը" դաշինքի նախընտրական շտաբը։ 2019թ․ հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ․ հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում։

Ամուսնացած չէ:

 


 

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին