ՀՀ տարածքային կառավարման ԵՎ ենթակառուցվածքների նախարար

Կենսագրություն

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ծնվել է 1986թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում:
Սովորել է Լոռի Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր:
2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում, ավարտել գերազանց առաջադիմությամբ։
2009-2012թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի:
2010-2016թթ. ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում:
2011թվականից դասավանդել է «Քվանտ» վարժարանում:
2012-2016թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
2017թ. աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում, որպես փորձագետ:
2011թ. պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով:
2016թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
Քաղաքացիա¬կան պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահն է:
2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։
2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, որը 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխության:
2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։
2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։
2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում։

2019թ. հունիսի 1-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2019թ. հունիսի 16-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:

Ամուսնացած չէ:

 

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին