Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՑԱՆԿ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության(այսուհետև` Տեսչություն) հաշվառման, վերլուծության և քարոզչության բաժնի (այսուհետև` Բաժին) առաջատար մասնագետ -տեսուչ (ծածկագիր` 31-3.3-7)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային և տեխնիկական անվտանգության ու պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկման ու լուծման աշխատանքներին: Մասնակցում է հրդեհների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման և դրանց պատճառների վերլուծության իրականացման աշխատանքներին` հրդեհների առաջացմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման միջացառումների մշակման համար: Մասնակցում է քարոզչության իրականացման աշխատանքներին` համագործակցելով զանգվածային լրատվության միջոցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մասնակցում է հրդեհների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի վերլուծության և վիճակագրական խմբավորման հիման վրա համապատասխան եզրակացությունների նախապատրաստման, նախազգուշական միջոցառումների մշակման աշխատանքներին:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կկայանա 23.12.2015թ` ժամը 10:00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)
նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է`


• բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2) ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը / բնօրինակների հետ միասին/`
• դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները, արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3x4սմչափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները մրցույթի պետք է ներկայանան ՀՀ անձնագրով:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.11.2015թ.
ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել նախարարության աշխատակազմ:
( ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 31-78-30)

Հայտարարված է` 30.10.2015

Վերջին ժամկետը` 13.11.2015

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռ.` (010) 31-78-30



← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին