Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՑԱՆԿ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 1. Արտաքին կապերի վարչության (այսուհետև` Վարչություն) միջազգային համագործակցության բաժնի (այսուհետ` Բաժին) առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 31-4.1-4)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է միջազային փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծմանը, համակարգմանը, մշակմանը և զարգացմանը` արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ: Մասնակցում է միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով գործուղումների, հանդիպումների, գիտաժողովների, սեմինարների, կոնֆերանսների և այլ միջոցառումների: Մասնակցում է Նախարարության փաստաթղթերի (հրամաններ, հրահանգներ, ուղեցույցներ, երաշխավորություն, տեղեկանքներ, հաշվետվություններ) ստեղծման աշխատանքներին, ինչպես նաև մասնակցում է Նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնություններին:

Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է`
• բարձրագույն կրթություն,
• սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի բ) ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը / բնօրինակների հետ միասին/`
• գրավոր դիմում ( ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը ( պատճեները),
• աշխատանքային գրքույկի պատճենը / ունենալու դեպքում/,
• քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Դիմող ՀՀ քաղաքացիները մրցույթի պետք է ներկայանան ՀՀ անձնագրով:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.11.2015թ.
ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար կարող են դիմել նախարարության աշխատակազմ:
( ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 31-78-30)

Հայտարարված է` 09.11.2015

Վերջին ժամկետը` 13.11.2015

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռ.` (010) 31-78-30



← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին