Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՑԱՆԿ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՀԱՅՏԱՏՈՒ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ
իրավիճակների նախարարի2015 թվականի սեպտեմբերի 29-ի
N924-Ն հրամանի հավելված N 1
04.12.2015

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Նախարարության կողմից տրվում է հայտարարություն «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ` Կազմակերպության/ տնօրենի թափուր պաշտոնում անձի ընտրության /նշանակման/ համար:

Մրցույթը կանցկացվի 2016 թվականի հունվարի 12-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկում` Նախարարության խորհրդակցությունների սենյակում:
Հայաստանի Հանրապետության /այսուհետ` ՀՀ/ օրենսդրության համաձայն Կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս ՀՀ քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, «Փակ բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքային և մասնագիտական հմտություններ, այդ թվում` ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Փակ բաժնետիրական ընկերությունների մասին», «Գնումների մասին», «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների և իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2015 թվականի դեկտեմբերի 18-ը նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (անհրաժեշտ է նշել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշման հավելված N 1-ի 8-րդ կետում նշված պայմանները),
2) մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
3) քաղվածք աշխատանքային գրքույկից,
4) ինքնակենսագրություն,
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,
6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 10 317830:
 

Հայտարարված է` 04.12.2015

Վերջին ժամկետը` 18.12.2015

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռ.` (010) 31-78-30



← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին