Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՑԱՆԿ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ֆինանսատնտեսագիտական վարչության (այսուհետ` Վարչություն) հաշվարկային բաժնի (այսուհետ` Բաժին) առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 31-4.1-7)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Նախարարության աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների, գործուղման ծախսերի, այլ տրանսֆերտային վճարների հաշվարկման աշխատանքներին: Մասնակցում է Նախարարության աշխատակիցներին` աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրմանը: Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները:
Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է`
• առնվազն միջնակարգ կրթություն, 
• սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի բ) ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը / բնօրինակների հետ միասին/`
• գրավոր դիմում ( ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), 
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
• աշխատանքային գրքույկի պատճենը / ունենալու դեպքում/,
• քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը, 
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը: 
Դիմող ՀՀ քաղաքացիները մրցույթի պետք է ներկայանան ՀՀ անձնագրով:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.02.2016թ.


ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել նախարարության աշխատակազմ:
( ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 31-77-30)

Հայտարարված է` 22.01.2016

Վերջին ժամկետը` 01.02.2016

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռ.` (010) 31-78-30



← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին