Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՑԱՆԿ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ Նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
զբաղեցնելու մասին


Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 11-3.2-12)
Մուտքագրում է աշխատակազմում ստացված նամակները և դիմումները, առաքում է ելից փաստաթղթերը.
Մասնակցում է Նախարարությունում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցության ընդունման, հաշվառման աշխատանքներին, գրանցում և հասցեատերերին է հանձնում նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների <<Մտից>> գրությունները, ինչպես նաև գրանցում և առաքում է նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների <<Ելից>> գրությունները էլեկտրոնային` <<Mulberry>> ծրագրով, սուրհանդակային, փոստային ծառայությունների միջոցով և առձեռն սկզբունքով.
Իրականացնում է նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների առաքման աշխատանքները, մասնակցում ժամկետային հանձնարարականների կատարման մասին ամփոփաթերթերի նախապատրաստման աշխատանքներին.
Իրականացնում է Հայաստանի Հանրապետության համայնքների հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման աշխատանքները.Իրականացնում են պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կանցկացվի 31.08.2017թ. ժամը 10:00-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական շենքում` ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական շենք 3:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է`
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3+4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով ՀՀ անձնագիր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.07.2017թ.

ՀՀ քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ:
(ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, հեռ. 010-511-355):

 Հարցաշարեր

Հայտարարված է` 06.07.2017

Վերջին ժամկետը` 19.07.2017

Պատասխանատու անձ` Ն. Կիրակոսյան
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռ.` (010) 511 355
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին