Նորություններ

Լրատվություն

Քննարկումներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ

13.04.2007

ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ներքին տեղահանվածների մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Ուոլտեր Քելինի հետ քննարկեցին ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ 1988-ի աղետալի երկրաշարժի հետեւանքով տեղահանված եւ անօթեւան մնացած ընտանիքներին իրենց բնակավայրերը վերադարձնելուն ուղղված ծրագրերը։
Նախարարն իր հյուրին նախ ներկայացրեց նորանկախ Հայաստանին վերջին տարիներին բաժին հասած դժվարությունները։
Նա շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում 360 հազար հայ փախստականներ ապաստանեցին Հայաստանում։ Բայց արդեն իսկ երկիրը կանգնած էր 1988-ի աղետալի երկրաշարժից անօթեւան մնացածների խնդիրները լուծելու առջեւ։ Դրան գումարվեց Հայաստանի շրջափակումը հարեւան երկու երկրների կողմից։
Պատերազմական գործողությունների ընթացքում սահմանամերձ հինգ մարզերի 132 համայնքներից տասնյակ հազարավոր մարդիկ լքեցին իրենց բնակավայրերը։ 1994-ի Զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո գերակշռող մեծամասնությունը վերադարձավ իրենց բնակավայրեր, մինչդեռ հազարավոր մարդիկ այդպես էլ չվերադարձան:
«2005-ին Ներքին տեղահանված անձերին (ՆՏԱ) իրենց բնակավայրեր վերադարձնելու ծրա•իրը վերանայվեց։ Այդ ընթացքում շատերը սեփական միջոցներով կամ համայնքների աջակցությամբ վերադարձել էին իրենց բնակավայրերը։ Նոր ծրա•րով նախատեսում է կազմակերպել հարազատների, ծանոթների տներում կամ անհարմարավետ կացարաններում ապրող 8500 ՆՏԱ-երի կամ ավելի քան հազար ընտանիքների կամավոր, երաշխավորված վերադարձը։
Ծրա•րի ընդհանուր արժեքը կազմում է 23,76 մլն ԱՄՆ դոլար։ Ֆինանսական աջակցության ակնկալիքով անցած տարի դիմել ենք բազմաթիվ դոնոր կազմակերպությունների։ Բացի այդ կառավարությունը նախատեսել է 2008 թվականի պետական բյուջեում որոշակի գումար հատկացնել ծրագիրն սկսելու համար։ Այդ պարագայում դոնորների աջակցությունն ավելի իրատեսական կդառնա»,-ներկայացրեց համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ստեղծված դժվարին պայմաններում, կարողանալով 13-14 տոկոս տնտեսական աճ ապահովել, բավական հաջողությունների է հասել փախստականների խնդիրների լուծման, երկրաշարժի հետեւանքների վերացման ուղղությամբ։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի նեկայացուցիչը նշեց, որ եթե նախկինում շեշտը դրվում էր հիմնականում պատերազմի արդյունքում տեղահանվածների խնդիրների վրա, ապա այժմ ծրագիրը ներառնում է նաեւ աղետների հետեւանքով տեղահանվածներին աջակցությունը։
Տարածքային կառավարման համակարգող նախարարը փաստեց, որ ՀՀ կառավարությունն իր հեռանկարային ծրագրերում սահմանամերձ եւ բարձր լեռնային 186 բնակավայրերի բոլոր խնդիրների լուծումը դիտարկում է լայն ընդգրկումով, որպեսզի մարդիկ ապրեն անվտանգ, ունենան աշխատանք եւ եկամտի աղբյուր, կենցաղային պատշաճ պայմաններ։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նկատեց, որ տարածաշրջանում փախստականների եւ ներքին տեղահանվածների խնդիրները Հայաստանում համեմատաբար ավելի քիչ են եւ համաձայնեց նախարարի այն մեկնաբանության հետ, որ մեր երկիրն ի սկզբանե որդեգրել է նրանց խնդիրները լուծելու քաղաքականություն, մինչդեռ մեր հարեւանները դրանք միտումնավոր չէին լուծում՝ քաղաքական նկատառումներով օգտագործելու նպատակով։
Պարոն Ուոլտեր Քելին խոստացավ աջակցել փախստականների, ՆՏԱ-երի, երկրաշարժից տուժածների խնդիրների լուծմանը նվիրված ծրագրերի իրականացման համար դոնոր կազմակերպություններ գտնելու հարցում։
ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին