Նորություններ

Լրատվություն

Բրիտանացի փորձագետը տպավորված է ԱԻՆ պատրաստականությամբ

10.04.2014

Ապրիլի 10-ին ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված խոշոր աղետի դեպքում Հայաստանի կողմից տրամադրվող և ստացվելիք մարդասիրական օգնության համակարգման մեխանիզմներին: Այն կազմակերպվել էր ԵՄ «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էր նաև վերոնշյալ ծրագրի ազգային աջակցության հարցերով փորձագետ Դին Հարրիսը:

Խորհրդակցությանը հրավիրված էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներից, արտաքին գործերի, ֆինանսների և էկոնոմիկայի, առողջապահության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության նախարարություններից, ոստիկանությունից և պետեկամուտների կոմիտեից:

Հանդիպման նպատակն էր տեղի մասնագետների հետ պարզաբանել միջազգային օգնության ազգային աջակցության կարողությունները` դրանք ԵՄ ներկայացնելու համար:

     

ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանն իր խոսքում ընդգծեց, որ կարևոր է ոչ միայն այլ երկրներին օգնություն տրամադրել, այլև կարողանալ պատշաճ կերպով ընդունել միջազգային աջակցությունը:

Քննարկվեցին ծրագրի մասնակից երկրների հետ տեղեկատվության փոխանակման, միջազգային մարդասիրական օգնություն ստանալու և տրամադրելու, օրենսդրական կարգավորումների հետ կապված տարաբնույթ հարցեր:

Բրիտանացի փորձագետն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ տպավորված է ԱԻՆ պատրաստականությամբ:
 
     











 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին