Նորություններ

Լրատվություն

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ կայուն զարգացման ոլորտի տարածաշրջանային ղեկավարին

12.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ:

Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրեցին հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվեցին ծրագրի մշակման փուլի համար դրամաշնորհային միջոցների ներգրավման հնարավորություններին, ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող կառույցի ընտրությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ՀԲ թիմի կողմից ՀՀ կառավարությանը կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը, որից հետո հայկական կողմը կսկսի ծրագրի նախապատրաստման գործընթացը:

ՀԲ թիմն աջակցում է նաեւ Դիլիջան քաղաքի կայուն զարգացման ծրագրին՝ համագործակցելով Ասիական զարգացման բանկի եւ "Հայաստանի զարգացման նախաձեռնություններ" (IDeA) հիմնադրամի հետ: Հյուրերը տեղեկացրեցին, որ գործընկերների հետ առաջիկայում Դիլիջան քաղաքում նախատեսում են կազմակերպել խորհրդաժողով, որի ժամանակ կներկայացվեն կատարված աշխատանքների արդյունքներն ու քաղաքի զարգացման տեսլականը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին