Նորություններ

Լրատվություն

Ստեղծվում են վետերանների մարզային խորհուրդներ

12.06.2014

Հունիսի 12-ին Արարատի մարզային փրկարարական վարչությունում տեղի է ունեցել Արարատի մարզի փրկարար ծառայող վետերանների խորհրդի անդրանիկ նիստը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ն. Հեպոյանը, Արարատի մարզպետի տեղակալ Ա. Մուրադյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության անձնակազմը` բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Հ. Սարգսյանի գլխավորությամբ, և մարզի 30 վետերան:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Արարատի մարզային փրկարարական վարչության ԲՊ բաժնի պետ-վարչության պետի տեղակալ փ/ծ մայոր Հ. Սարգսյանը: Նա շնորհավորեց վետերաններին` խորհուրդ ստեղծելու կապակցությամբ, նշելով, որ ԱԻ նախարարը ուշադրության կենտրոնում է պահում փրկարարական ծառայության վետերաններին և արտակարգ իրավիճակների նախարարությունում հատուկ սենյակ է հատկացրել նրանց համար:

Վետերանների առաջարկությամբ` իրականացվեց քվեարկություն, որի ընթացքում ընտրվեց 9-հոգանոց խորհուրդ: Խորհրդի նախագահ ընտրվեց Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի ՀՓՋ նախկին հրամանատար, ներկայումս կենսաթոշակառու, փ/ծ փոխգնդապետ Գեղամ Շահբազյանը:
***
Հունիսի 6-ին Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ վետերանների Արմավիրի մարզային խորհրդի անդրանիկ նիստը, որը նախագահում էր Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, փոխմարզպետ Մ. Քարտաշյանը, ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ն. Հեպոյանը և 50-ից ավելի վետերաններ:
Օրակարգում դրված հիմնական հարցը մարզային խորհրդի անդամների, նախագահի և տեղակալի ընտրությունն էր:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը: Ողջունելով մասնակիցներին` Ա. Ամիրջանյանը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը, նպատակներն ու խնդիրները:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը և փոխմարզպետ Մ. Քարտաշյանը:
Առաջարկված 7 թեկնածուներից բաց քվեարկությամբ իրականացվեց խորհրդի անդամների ընտրություն` միաձայն: Խորհրդի նախագահ ընտրվեց Գուրգեն Սարգսյանը, տեղակալ` Գալուստ Հարությունյանը:
ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ն. Հեպոյանը, շնորհավորելով խորհրդի ընտրված նախագահին և տեղակալին, ներկայացրեց ԱԻՆ վետերանների խորհրդի հետագա անելիքները և ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին