Նորություններ

Լրատվություն

Հրավիրում ենք լուսաբանելու

12.09.2014

Սեպտեմբերի 16-17-ը ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը համատեղ կազմակերպում են աշխատաժողով` «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը, ազգային աջակցության իրականացումը և միջազգային ուժերի համագործակցությունը» թեմայով:

Հիմնական նպատակն է հստակեցնել ուժեղ երկրաշարժի դեպքում տարբեր պետական կառավարման մարմինների գործողություններն ու միջազգային ուժերի հետ համագործակցության հարցերը, բարձրացնել պատրաստվածությունը և օտարերկրյա գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակում:

Հայ-ամերիկյան աշխատաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 10.00-ին, Երևանի «Էրեբունի Պլազա» հյուրանոցում (հասցեն` Վազգեն Սարգսյան 26/1):

Մասնակցում են ՀՀ գրեթե բոլոր պետական կառավարման մարմինների, Շիրակի մարզպետարանի, ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի, Կանզասի ազգային գվարդիայի, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Կարմիր խաչի և կարմիր մահիկի գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին