Նորություններ

Լրատվություն

Տեղի ունեցավ Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը

02.12.2014

Այսօր տեղի ունեցավ Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական որոշում կայացրեց պարտադիր զիվորական ծառայության ենթակա, զորակոչային տարիքի 29 ՀՀ քաղաքացու դիմումների վերաբերյալ, ովքեր կրոնական հայացքներից ելնելով հանձնաժողովին դիմել էին պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային աշխատանքային ծառայության փոխարինելու համար:
Վերջիններս իրենց ծառայությունը կանցկացնեն համայնքային ենթակայության կոմունալ ծառայություններում` "Այլընտրանքային ծառայության մասին" ՀՀ օրենքով սահմանված 36 ամիս ժամկետով:

Նշենք, որ հանձնաժողովը ձեւավորվել է ՀՀ կառավարության 797-Ա որոշմամբ, որի կազմում են ՀՀ պաշտպանության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի  բաժնի ներկայացուցիչներ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին