Նորություններ

Լրատվություն

Դպրոցներն ուշադրության կենտրոնում են

05.12.2014

2014թ. ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) միջև կնքվեց պայմանագիր «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման ծրագրի» կատարման նպատակով: 

Ծրագրի շրջանակներում ՊՈԱԿ-ն իրականացրել է ՀՀ-ում գոյություն ունեցող դպրոցների տիպային նախագծերի վերլուծություն, «ամենախոցելի» նախագծերի բացահայտում և ՀՀ տարածքում թվով 60 «ամենախոցելի» դպրոցների ակնադիտական և գործիքային հետազոտություն:Մեծածավալ և բազմակողմանի աշխատանքների արդյունքում, նորագույն տեխնիկական միջոցների և համակարգչային ծրագրերի կիրառմամբ, գնահատվել է ընտրված դպրոցների տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիության աստիճանը, կազմվել է 60 ծավալուն հաշվետվություն, որոնցում տրվել են նաև առաջարկություններ այդ դպրոցների վերականգնման և վերակառուցման վերաբերյալ:

Այժմ նախապատրաստվում են առաջարկներ ՀՀ կառավարության հանրակրթական ուսումնական հաստատությունների վերականգնման, վերակառուցման կամ արդիականացմանն ուղղված Ազգային ծրագրի և Գործողությունների պլանի համար:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին