Նորություններ

Լրատվություն

ՀՀ ՏԿԱԻՆ-ում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ

15.01.2016

Հունվարի 15-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին նախարարության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին Բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման ու Համայնքային ծառայության հարցերի վարչությունների աշխատակիցները: Մոտ ապագայում նախատեսվում է վերոհիշյալ երկու վարչությունների միացում` Համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Ա. Սողոմոնյանի ղեկավարությամբ:

- Ձեր վարչության առջև շատ գերակա խնդիրներ կան: Ես հետևելու եմ, որ նախկինում եղած թերություններն ի սպառ չեզոքացվեն,- ընդգծեց նախարար Ա. Երիցյանը:

ՏԿԱԻ նախարարը վարչությունների ղեկավար անձնակազմին հանձնարարեց խստորեն հետևել նոր ձևավորվող վարչության աշխատակիցների կարգապահությանը, լինել հնարավորինս խստապահանջ և ստեղծել ակտիվ աշխատանքային միջավայր:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին