Նորություններ

Լրատվություն

ՏԿԱԻՆ-ում ընդունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժային

27.01.2016

Հունվարի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենատ Սերգեյ Ազարյանն ընդունեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ողջունելով հյուրին՝ Ս. Ազարյանը գոհունակություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցության և երկու երկրների ԱԻ համակարգերի միջև ձևավորված ակտիվ համագործակցության համար: ՓԾ տնօրենն ընդգծեց, որ մեծ աշխատանք է տարվում գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ հակազդել հնարավոր մարտահրավերներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետագա անելիքները:

- Կենտրոնի աշխատակազմը բաղկացած կլինի 44 աշխատակցից՝ տասը ռուսական կողմից, 34-ը՝ հայկական:Փետրվարին նախատեսվում է կենտրոնի պաշտոնական բացումը, քանի որ հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են,- նշեց Ս. Ազարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան ներկայացրեց փոխգործակցության հետագա խորացման իր տեսլականը: Նա նշեց, որ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը ՀԱՊԿ-ի շրջանակներում առաջին պիլոտային ծրագիրն է տարածաշրջանի համար, որը կարող է շարունակական լինել: Նրա խոսքով՝ նախատեսվում է նմանատիպ կառույց հիմնել նաև Ղրղզստանում:

Նշենք, որ Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ ստեղծվում է ՀԱՊԿ մարդասիրական արձագանքման կենտրոնների ցանց, որոնցից առաջինը մոտ օրերս կբացվի Հայաստանում։ Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:

Մարդասիրական արձագանքման կենտրոնը տարածաշրջանում եզակի է: Այն հագեցած է նորագույն տեխնիկայով, ինչպես նաև աշխատանքային և կենսապահովման բոլոր պայմաններով:
Կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերի օպերատիվ արձագանքման մակարդակը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկու երկրների ԱԻ ոլորտի նոր ծրագրերը և համագործակցության նոր եզրերը:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին