Նորություններ

Լրատվություն

Ամփոփվել են սողանքների կառավարման ծրագրի 2015թ. արդյունքները

27.01.2016

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ իրականացվող Սողանքային աղետի կառավարում ծրագրի շրջանակներում հունվարի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում` նվիրված վերոնշյալ ծրագրով 2015 թ. ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը:

Հանդիպմանը մասնակում էին JICA-ի փորձագետները և ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները: Քննարկումը վարում էր ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում JICA-ի փորձագետները ներկայացրեցին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ և Շիրակի մարզի Առափի համայնքների սողանքավտանգ տեղամասերում տեղադրված մոնիթորինգի սարքավորումների միջոցով մեկ տարվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Քննարկվեցին նաև փետրվարին Ճապոնիայից ժամանող գնահատման խմբի հետ պլանավորվող հանդիպումները և ծրագրի իրականացման հետագա ընթացքը:

Սողանքային աղետի կառավարում ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում սողանքային աղետի պատճառած վնասի նվազեցումը` սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի մշակման և սողանքային աղետի ռիսկերի հետազոտության/գնահատման արդյունքների հիման վրա մշակված միջոցառումների իրականացման միջոցով:

ՀՀ-ում սողանքային աղետի կառավարման ծրագրի առաջին տարվա ամփոփ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին