Նորություններ

Լրատվություն

Ճապոնական դրամաշնորհը կնպաստի փոխշահավետ համագործակցությանը

04.02.2016

Փետրվարի 3-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը, անդրադառնալով փետրվարի 2-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում ներկայացվել են Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքներում հայտնաբերված խախտումները, ընդգծել է, որ իր համար անընդունելի են դրանց վերաբերյալ հնչեցրած անհիմն արդարացումները:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ այդ հարցերը քննարկել մարզպետների հետ և խախտում թույլ տված պաշտոնյաներին ազատել իրենց զբաղեցրած պաշտոններից: Հովիկ Աբրահամյանն ընդունելի է համարել Վերահսկիչ պալատի խորհրդի՝ մարզպետարանների բոլոր սոցիալական ծառայություններում ստուգումներ իրականացնելու որոշումը: Վարչապետ Աբրահամյանը շեշտել է նաև, որ ինչպես բոլոր, այդպես էլ այս ոլորտում անհրաժեշտ է ապահովել անաչառություն և արդարություն:

Նիստի ընթացքում գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ դրամաշնորհի հերթական աջակցությունը կնպաստի երկու պետությունների փոխշահավետ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության բազմաթիվ հրատապ խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին