Նորություններ

Լրատվություն

Նշանակումներ ՏԿԱԻՆ-ում

17.02.2016

Փետրվարի 17-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի և Երևանի փրկարարական վարչություններում, Քաղաքացիական պաշտպանության կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Գեղարքունիքի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգիչ Արա Սահակյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության օպերատիվ պլանավորման բաժնի հրահանգիչ Վահրամ Զոհրաբյանին, ԵՓՎ հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ Գեղամ Հովհաննիսյանին և Հատուկ նշանակության փրկարարական աշխատականքների իրականացման կենտրոնի պետի թիկունքի և ապահովման գծով տեղակալ Հայկ Նաղդալյանին` փ/ծ մայորի կոչում:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին