Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

27.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնք և ծանոթացել «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին:

Ծրագրի հեղինակ, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչիկյանը նախարարին տեղեկացրել է, որ նախքան ծրագրի մեկնարկը իրականացվել է բնակլիմայական պայմանների և հողատարածքների ուսումնասիրություն։ Դրական եզրակացությունների արդյունքում բաձրորակ սերմացուի և անհրաժեշտ տեխնիկայի ներկրումից հետո գարնանը մեկնարկել են բամբակի դաշտերի վար ու ցանքի աշխատանքները։
Հոկտեմբեր ամսին նախատեսվում է շուրջ 186 հա հողատարածքից բամբակի բերքահավաք, որին էլ կհաջորդի վերամշակման փուլը։ Ծրագրի հեղինակը նշել է, որ բամբակի վերամշակումն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում իր սեփականությունը հանդիսացող բամբակամանվածքային ֆաբրիկայում, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում կառուցվող համապատասխան գործարանում։

Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Փշատավան համայնքի ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն, որը հիմնադրվել է դեռ 2008թ․։ 2017թ․ վերջին 500 ջայլամ ունեցող ֆերման սկսել է զբաղվել մսամթերքի արտադրությամբ: Շրջայցի ընացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է ներքին և արտաքին շուկայում ջայլամի մսի սպառման հնարավորություններով ու հեռանկարով։Նախարարին տեղեկացվել է, որ ներկայումս իրականացվում է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրություն, սակայն արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում։ Այդուհանդերձ քայլեր են ձեռնարկվում գործունեության ընդլայնման՝ մասնավորապես, մսամթերքի արտահանման, կաշվի և փետուրների վերամշակման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին