Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավար

08.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան, շրջայց կատարել Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։

Նախարարը ծանոթացել է միասնական տաղավարի ներքո գտնվող յուրաքանչյուր մարզին բնորոշ բովանդակային բաղադրիչներին ու էթնիկ-մշակութային ցուցանմուշներին, որոնցում արտահայտված է տվյալ տարածքին հատուկ կոլորիտային յուրահատկությունները և կենցաղ-ավանդույթային ողջ գունապնակը։
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել մարզային տաղավարներում ցուցադրված գինեգործության, գորգագործության, խաչքարագործության նմուշների հագեցվածության և ներկայանալիության կապակցությամբ և ընդգծել, որ միջոցառումը բացառիկ հնարավորություն է` աշխարհին ներկայանալ ավանդույթային, սովորութային, իմաստանշանային տարբերվող առանձնահատկությամբ, որով մեր ուրույն տեղն ենք զբաղեցնում աշխարհի քաղաքակրթական քարտեզում։

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռնվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստը, մշակույթը:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին