Նորություններ

Լրատվություն

Հրատարակվել է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» գիրքը

10.10.2018

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի կողմից հրատարակվել է «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» (2017 թ.) գիրքը՝ թվով 10-րդ, հոբելյանական հրատարակությունը, որի շնորհանդեսը կայացավ այսօր:

Գիրքը նվիրված է ՀՀ ՏԻ համակարգում 2017թ.-ի ընթացքում իրականացված բարեփոխումների հետազոտմանը և լուսաբանմանը` վեր հանելով ՏԻ բնագավառում ներկա պահին առկա հիմնախնդիրները և միտումները, հանգելով որոշակի եզրակացությունների և ներկայացնելով այդ հիմնախնդիրների լուծմանն ու բարեփոխումների շարունակմանն ուղղված համապատասխան առաջարկություններ:

ՀՀ ՏԻ համակարգի ներդրումից ի վեր, ՀՖՄ ՀԿ-ն իրականացնում է մոնիթորինգ ՀՀ ՏԻ համակարգի ընթացիկ վիճակի նկատմամբ և պատրաստում տարեկան զեկույցներ դրա  վերաբերյալ: Սկսած 2004 թվականից` ՀՖՄ-ն այդ ուղղությամբ հրատարակել է ինը գիրք, որոնցում ներառվել են մեկ կամ մի քանի տարիների զեկույցներ,տրվել են ՏԻ համակարգի տարեկան վերլուծությունները և գնահատականները: Գիրքը նախատեսված է հանրային կառավարման ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բնագավառներում քաղաքականություններ մշակողների ու որոշումներ ընդունողների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շահագրգիռ անձանց, այդ բնագավառներով հետաքրքրվող մասնագետների, փորձագետների, դասախոսների, ուսանողների և հասարակության լայն շրջանակների համար:

«Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» գիրքը հրատարակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին