Նորություններ

Լրատվություն

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

28.12.2018

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

2018թ դարձավ այն շրջադարձային տարին, որի մասին կխոսեն սերունդներ, և որը կմտնի հայոց պատմության մեջ՝ որպես մեր պետականության հաղթական էջերից մեկը։

Հայ ժողովուրդը՝ միասնական վճռականությամբ և իրավատիրոջ բարձր գիտակցությամբ, իր իսկ ձեռքերով ստանձնեց հայրենիքի շենացման և հզոր ապագայի կառուցման գործը։ Ներքին քաղաքական կյանքում մենք ունեցանք Հայաստանի համար որակապես նոր քաղաքական փուլ բացող ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, որը արժեհամակարգային նոր շերտ ավելացրեց նաև համաշխարհային պատմության մեջ։

Շրջելով 2018թ և իմաստավորելով այն ձեռքբերումները, որոնք արձանագրեցինք նախորդ տարվա ընթացքում, մենք պետք է ամենօրյա աշխատանքով, հոգատարությամբ և պատասխանատվությամբ ապահովենք հայոց պետականության հաղթարշավի շարունակականությունը՝ զարգացման նոր լիցք հաղորդելով նվիրական այս գործին։

Սիրելիներս, կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով խաղաղություն, ամենայն բարիք և հաղթանակներով հագեցած 2019 թվական։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին