Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

19.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի հանրային հատվածի արևելյան բաժնի պետ Լիոնել Ռապելին։

Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Եվրոպական ներդրումային բանկի գործընկերներին և ևս մեկ անգամ իմաստավորել փոխադարձ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանում էներգետիկ և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, սահմանային անցակետերի արդիականացման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման, տարբեր համայնքների կարողությունների բարելավման ուղղությամբ ԵՆԲ-ի ցուցաբերած արդյունավետ աջակցությունը և հավելել.«Վստահ եմ, որ եվրոպական գործընկերների հետ փոխգործակցությունը մեր տնտեսությանը հաղորդելու է նոր շունչ, նոր որակ և կարևոր նախադրյալներ է ստեղծելու մեր հարաբերությունների հետագա խորացման ու սերտացման համար»։

Իր հերթին Լիոնել Ռապելը շնորհակալություն է հայտնել հանդիպման առաջարկն ընդունելու համար և նկատել, որ ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթություններն ու ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության հեռանկարը նոր թափ են հաղորդում ինստիտուցիոնալ համագործակցության ծրագրերին։ Լիոնել Ռապելը համոզվածություն է հայտնել, որ ԵՆԲ-ի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներն ու տեխնիկական աջակցության միջոցները կնպաստեն Հայաստանի համար առաջնահերթ լուծում պահանջող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի իրագործմանը՝ վերահաստատելով այս ուղղություններով ՀՀ նոր կառավարության կողմից գործադրվող ջանքերին ԵՆԲ-ի աջակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն ուրվագծեցին ապագա համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընդարձակ օրակարգի այնպիսի հարցեր, ինչպիսիք են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտային ցանցերի բարելավումը, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի շահագործումը։

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին