Նորություններ

Լրատվություն

Ամփոփվել են շաբաթօրյակի արդյունքները

23.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ամփոփել է մարտի 23-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:

Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղացաքացիական հասարակության կազմակերպությունններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է 1920 միավոր տեխնիկա, և կիրառվել են մաքրման տարբեր տեսակի շուրջ 55 300 գործիքներ։

Աղբից մաքրվել են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներն ու ճանապարհամերձ, անտառամերձ տարածքները, այգիները, պուրակները, պատմամշակութային հուշարձանների տարածքները։ Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Հեռացվել են չշահագործվող ավտոմեքենաների թափքերը և տարածքները մաքրվել են։ Կատարվել են ծառատնկման աշխատանքներ, ընդ որում՝ ՀՀ Արմավիրի մարզում հիմնվել է նոր այգի՝ 1000-ից ավելի ծառատունկ է կատարվել։
Դրա հետ մեկտեղ, ՀՀ մարզերում մաքրվել է 473 աղբակույտ, փակվել /հողածածկվել/ է 36 աղբանոց։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին