Նորություններ

Լրատվություն

Ծառատունկ` Երևան-Արմավիր միջպետական մայրուղու հարակից տարածքում

07.04.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր  նախարարության աշխատակազմի հետ ծառատունկ է իրականացրել Երևան-Արմավիր միջպետական մայրուղու Ծաղկունք համայնքի հարակից տարածքում։ Ծառատունկին մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ինչպես նաև համայնքի բնակիչներ:

Մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի ժամանակ այս տարածքը նախարարության աշխատակազմի կողմից ամբողջությամբ մաքրվել էր աղբից  և որոշվել էր այստեղ իրականացնել ծառատունկ։

«Ուզում ենք այս տարածքը դարձնել ծառաստան, հիմա այդ աշխատանքներն ենք իրականացնում: Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին իրենց համայնքների  տարածքներում ծառեր տնկել, կանաչապատել և հոգ տանել շրջակա միջավայրի նկատմամբ»,-ասել է նախարարը` հորդորելով  քաղաքացիներին արձագանքել իր կոչին և ծառատունկի համար բարենպաստ այս շրջանում  բարեկարգել հարակից  տարածքներն ու  ծառեր  տնկել:

Ծառատունկի ընթացքում նշված տարածքում տնկվել է շուրջ 200 ծառ, այդ թվում` հացենիներ, բարդիներ և մրգատու ծառեր :
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին