Նորություններ

Լրատվություն

Նախարարը Պապիկյանը Սոչիում կմասնակցի ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին

29.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 30-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու հունիսի 1-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին:
Խորհրդի նիստին մայիսի 31-ին կնախորդի ԵԱՏՄ անդամ-պետությունների փորձագետների նիստը:

Նախատեսվում է, որ խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ մասնակից-պետությունների տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին