Նորություններ

Լրատվություն

Մեզ համար առանցքային է ենթակառուցվածքների զարգացումն ու տնտեսական աճի նոր բևեռների ձևավորումը․ Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցիչներին

04.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին փոխնախագահի գլխավոր խորհրդատու Չեն Չենը, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը, ԱԶԲ գլխավոր ղեկավարի տեղակալ Նիանշան Ժանգը, նախագծի գլխավոր պաշտոնյա Վարդան Կարապետյանը և այլ անձինք։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ուրախ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կարգավիճակում առաջին պաշտոնական հանդիպումը անցկացնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ։ «Կարծում եմ սա շատ կարևոր սկիզբ է՝ հաշվի առնելով ԱԶԲ-ի դերակատարումը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Մեր կառավարության համար կենսական նշանակություն ունի երկրի համաչափ զարգացումը, և այս համատեքստում առանցքային է ենթակառուցվածքների զարգացումն ու տնտեսական աճի նոր բևեռների ձևավորումը»,-նշել է նախարարը: Նա նաև խոսել է սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև հաջողված համագործակցության մասին և ընդգծել, որ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում քաղաքաշինական բարելավման ենթարկված, սեյսմակայուն, էներգախնայող ու ժամանակակից դպրոցները դարձել են արդյունավետ կրթության գրավական։

ԱԶԲ-ի փոխնախագահ Շիխին Չենը իր և պատվիրակության անունից շնորհավորել է Սուրեն Պապիկյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա առաջնորդությամբ ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև երկարամյա համագործակցության պատմությունը կհարստացվի տարածաշրջանային զարգացմանը միտված ռազմավարական նորանոր ծրագրերի մշակմամբ և կյանքի կոչմամբ։ «Մենք վերահաստատում ենք Հայաստանի կարիքներից բխող տարածաշրջանային տնտեսական աճին ուղղված ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի հանդեպ մեր հանձնառությունը և պատրաստ ենք աջակցել Ձեր կողմից առաջ քաշված ապագայամետ ու երակարաժամկետ գաղափարներին»,-ասել է Շիխին Չենը։

Անդրադառնալով Հայաստանի և տարածաշրջանի համար Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի տնտեսական նշանակությանն ու նոր շուկաների ձևավորման հեռանկարներին՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ այն ռազմավարական կարևորություն ունի արտաքին աշխարհի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի ակտիվացման և շարժունակության բաձրացման տեսանկյունից։

Ամփոփելով՝ նախարարը ևս վերահաստատել է գործող ծրագրերի շարունակականության ապահովման և առկա խնդիրների կարգավորմանն ուղղված հայկակական կողմի պատրաստակամությունը և ավելացրել, որ սերտ փոխգործակցության և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի նախագծել և իրականացնել նոր ծրագրեր։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին