Նորություններ

Լրատվություն

Հունիսի 8-ի համապետական մաքրության օրվա կոնտակտային հեռախոսահամարները

07.06.2019

Հունիսի 8-ին հայտարարված համապետական մաքրության օրվան ընդառաջ` ՀՀ բոլոր մարզպետարանների, համայնքների պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում հրապարակվել է մաքրման ենթակա տարածքների առցանց քարտեզագրումը:

Շաբաթօրյակը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ` «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում: Աղբակույտերից կմաքրվեն զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքներն ու զբոսայգիները, միջհամայնքային ճանապարհներն ու բնակավայրերին հարակից տարածքները:

Մաքրության օրվա շրջանակում շահագրգիռ կազմակերպությունների, պետական տարբեր մարմինների, համայնքների ակտիվ համագործակցության, հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարներով` 010-511-398, 010-511-389:

Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կարող են զանգահարել ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գործող հետևյալ հեռախոսահամարներով.

Երևան- 011-514-243

Արագածոտնի մարզ- 0232-3-37-74

Արարատի մարզ- 0235-2-27-74

Արմավիրի մարզ- 0237-2-13-77

Գեղարքունիքի մարզ- 060-65-06-28

Լոռու մարզ- 0322-4-09-27

Կոտայքի մարզ- 0223-2-13-73

Շիրակի մարզ- 0312-4-90-00

Սյունիքի մարզ- 0285-4-42-77

Վայոց ձորի մարզ- 0281-2-30-61

Տավուշի մարզ- 0263-4-22-40

 

 

 

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին