Նորություններ

Լրատվություն

Նախարար Պապիկյանը աշխատակազմի հետ միասին աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ է իրականացրել Արտաշատ համայնքում

08.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակազմի հետ համապետական մաքրության օրվա միջոցառումների շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնք, որտեղ սանիտարական մաքրման, աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ են իրականացվել Օրբելի փողոցի վերջնամասի բազմաբնակարան շենքերի հարակից տարածքում։

Նախարար Պապիկյանը նշել է, որ պարբերաբար անցկացվող շաբաթօրյակների նպատակը մաքուր շրջապատ, մաքուր երկիր ունենալն է: Նախարարի խոսքով մաքրության օրվան նվիրված միջոցառումներն անցկացվել ու անցկացվելու են ոչ թե պարտադրանքի մթնոլորտում, այլ ինքնակազմակերպման և շրջակա միջավայրի նկատմամբ միասնական պատասխանատվության և հոգատարության գիտակցությամբ։ «ՀՀ քաղաքացին իր շրջապատի, իր տան նկատմամբ պետք է լինի ավելի հոգատար, բայց այդ հոգատարությունը չպետք է ամփոփվի սեփական տան տարածքում: Դա պետք է դուրս գա տան, բակի, քաղաքի, գյուղի շրջանակից, քանի որ երկրի ամեն մի անկյուն մեր տունն ու բակն է: Սա է ամենակարևոր ուղերձը»,-ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ականջալուր են եղել միջոցառման անցկացման կոչին և իրենց մասնակցությունն են ցուցաբերել շաբաթօրյակի աշխատանքներին։

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին