Նորություններ

Լրատվություն

Ամփոփվել են շաբաթօրյակի արդյունքները

08.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է հունիսի 8-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:

Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ շաբաթօրյակին ներգրավվել է 1898 միավոր տեխնիկա, կիրառվել են մաքրման տարբեր տեսակի շուրջ 46481 գործիքներ: Ընդհանուր առմամբ՝ մարզերում մաքրվել է 98 աղբակույտ։

Համապետական մաքրության աշխատանքներին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և բազմաթիվ կամավորներ։

Աղբից մաքրվել են փողոցներ, բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ, անտառամերձ ու ճանապարհամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների տարածքներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին