Նորություններ

Լրատվություն

Մարզերն ակտիվորեն մասնակցել են համապետական մաքրության աշխատանքներին

08.06.2019

Մարզերում այսօր՝ համապետական մաքրության օրվա շրջանակում, իրականացվել են աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներ:

Համայնքների բնակիչների, մարզային, համայնքային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական, առողջապահական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ մաքրվել ու բարեկարգվել են միջպետական և միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքները, կանաչ գոտիները, քաղաքային պուրակներն ու զբոսայգիները, բակերը:

Պարբերաբար անցկացվող շաբաթօրյակների նպատակը շրջապատի նկատմամբ առավել պատասխանատու և հոգատար վերաբերմունք ձևավորելն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին