Նորություններ

Լրատվություն

Համապետական մաքրության օր

08.06.2019

Հանրապետության տարածքում այսօր վաղ առավոտից մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:
Շաբաթօրյակի միջոցառումներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, առողջապահական, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, քաղաքային պուրակներում, զբոսայգիներում:
Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության ապահովման նպատակով Google Maps հավելվածների միջոցով ըստ մարզերի տեղանշված են աղբահավաքության վայրերը հանրապետության համայնքներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին