Նորություններ

Լրատվություն

Տավուշի մարզում անցկացվել են հանրային քննարկումներ

28.06.2019

ՀՀ մարզերում համայնքների միավորման նախնական փնջերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է իր հանդիպումները մարզպետարանների պաշտոնատար անձանց, մասնագետների, ինչպես նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Նախնական քննարկումների արդյունքում միավորման ենթակա համայնքների փնջերը ներկայացվում են համայնքների բնակչությանը՝ ավելի լայն ու ընդգրկուն հանրային քննարկումների նպատակով: ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքներում կազմակերպված քննարկումներին հաջորդել են ՀՀ Տավուշի մարզի միավորվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ նման ձևաչափով հանդիպումներ և քննարկումներ հունիսի 24-ից 26-ը կազմակերպվել են Իջևան, Վազաշեն, Այգեհովիտ, Ազատամուտ, Կիրանց, Աճարկուտ, Ն.Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Ակնաղբյուր, Լուսահովիտ, Խաշթառակ, Ենոքավան, Գետահովիտ համայնքներում, որոնց բնակիչներին ներկայացվել են իրենց համայնքների միավորման վերաբերյալ մոտեցումները, համայնքների միավորման նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումները, տրվել են պարզաբանումներ բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին