Նորություններ

Լրատվություն

Հանրային քննարկումներ Գեղարքունիքի մարզում

04.07.2019

ՀՀ մարզերում համայնքների միավորման նախնական փնջերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է իր հանդիպումները մարզպետարանների պաշտոնատար անձանց, մասնագետների, ինչպես նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։Նախնական քննարկումների արդյունքում միավորման ենթակա համայնքների փնջերը ներկայացվում են համայնքների բնակչությանը՝ ավելի լայն ու ընդգրկուն հանրային քննարկումների նպատակով:

Ս.թ. հուլիսի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում շարունակվել են Գեղարքունիքի մարզի միավորվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ նման ձևաչափով հանդիպումներ և քննարկումներ կազմակերպվել են Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս համայնքներում, որոնց բնակիչներին ներկայացվել են իրենց համայնքների միավորման վերաբերյալ մոտեցումները, համայնքների միավորման նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված արդյունքները, տրվել են պարզաբանումներ բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ:
Այսպիսով` Գեղարքունիքի մարզում ավերտվել են միավորման ծրագրերում ներառված բոլոր համայնքների բնակիչների հետ նախանշված հանդիպումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին