Նորություններ

Լրատվություն

Քաղաքացիների մասնակցությունը համայնքային գործընթացներում թեմայով աշխատաժողով Բաթումիում

17.07.2019

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հուլիսի 15-ից 18-ը Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում անցկացվում է «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային գործընթացներում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում է նաև ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:

Ծրագրի նպատակն է ապահովել համայնքների վարչակազմերին որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական մասնակցության ակտիվ մեթոդների հետագա կիրառման համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով՝ առկա իրավական դաշտի լիարժեք օգտագործմամբ, ինչպես նաև հետագայում քաղաքացիական մասնակցության բաղադրիչների կիրառման ուժեղացումը։

Բաթումիում անցկացվող աշխատաժողովը շարունակությունն է անցած տարվա Թբիլիսիում կայացած մեկնարկային աշխատաժողովի, որին մասնակցել են Արևելյան գործընկերության անդամ երկրների պատվիրակությունները համապատասխան նախարարությունների տեղական ինքնակառավարման ստորաբաժանումների ղեկավար ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մասնակցային գործընթացներում Արևելյան գործընկերության երկրների առկա արդյունքներին, փորձի տարածաշրջանային փոխանակումներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին