Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության պատվիրակությանը

21.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության խորրհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի տարբեր հարթակներում Խորվաթիայի հետ կառուցողական համագործակցությունն արգասաբեր պայմաններ է ստեղծում նաև միջտարածաշրջանային և միջհամայնքային մակարդակում հարատև գործակցություն կառուցելու համար։ Փոխնախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ-ում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, այս ուղղություններով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

ԽՀ համայնքների միության խորրհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ խորվաթական կողմը ևս հետաքրքրված է հանրապետությունների միջև ապակենտրոնացված համագործակցությամբ՝ այդ թվում՝ հաջողված փորձով և զարգացման ծրագրերով կիսվելու հարցում։ Նա նաև հավելել է, որ տարբեր ուղղություններով միջհամայնքային կառուցողական շփումներն իրենց հերթին կարող են նպաստել երկու երկրների միջև տնտեսական և բիզնես կապերի խորացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել փոխշահավետ համագործակցության ընդլայնման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին