Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանը էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ է անցկացրել

13.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստը։

Համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին և մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։

Նիստի արդյունքում Կառավարման խորհուրդը հավանության է արժանացրել ծրագրի շրջանակներում համակարգի անվտանգության ապահովման նպատակով սարքավորումների արդիականացման և մատակարարման ծառայություն իրականացնող կազմակերպությունների ընտրության արդյունքները, կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների հայտահրավերները, ինչպես նաև լրացուցիչ համաձայնագրերի նախագծերը։
Անդրադարձ է կատարվել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին