Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարի տեղակալ Կ.Իսախանյանի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն

23.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։

Քաղաքացիների հետ քննարկվել են մարզային և համայնքային նշանակության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, պետական բյուջեից համայնքների սուբսիդավորման ընթացակարգին առնչվող հարցեր:

Նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, համագործակցել գործընկեր գերատեսչությունների հետ և գտնել դիմումատուներին հուզող խնդիրների լուծման տարբերակները:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին