Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանն ընդունել է Ավստրալիայի խորհրդարանի դաշնային պատգամավոր, Ավստրալիայի ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների, տրանսպորտի և քաղաքների հանձնաժողովի նախագահին

24.09.2019

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Ավստրալիայի խորհրդարանի դաշնային պատգամավոր, Ավստրալիայի ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների, տրանսպորտի և քաղաքների հանձնաժողովի նախագահ Ջոն Ալեքսանդրի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վ. Տերտերյանը կարևորել է հայ-ավստրալիական առկա հարաբերությունների խորացումը և հույս   հայտնել, որ խորհրդարանական նման բարձր մակարդակի պատվիրակության այցը Հայաստան հայ-ավստրալիական դինամիկ շփումներն ինստիտուցիոնալացնելու հնարավորություն կտա:

Ավստրալիայի խորհրդարանի դաշնային պատգամավոր, Ավստրալիայի ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների, տրանսպորտի և քաղաքների հանձնաժողովի նախագահ Ջոն Ալեքսանդրը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և համագործակցությունը  խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպմանը ներկայացվել են քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, գոտիավորման, ապակենտրոնացման ոլորտներում խնդիրների լուծման Ավստրալիայի փորձը, այս ուղղություններով Հայաստանում իրականացվող աշխատանքները:
Երկուստեք կարևորվել է համագործակցության հստակ ձևաչափ սահմանելու և առկա ներուժը լիարժեք օգտագործելու ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին