Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

25.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ Դավիդ Միշոյի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Վ. Տերտերյանը կարևորել է Հայաստանում ոռոգման համակարգերի արդիականացմանն ու կառավարման բարելավմանն ուղղված ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և նկատել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է բանկի հետ ենթակառուցվածքների զարգացմաննն ուղղված ծրագրերի արդյունավետ իրագործմամբ:

ՀԲ-ի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել ՀԲ-ի պատրաստակամության մասին՝ համատեղ ջանքերով հասնելու ջրամատակարարման համակարգի բարեփոխումների իրականացմանը:
Հանդիպմանը քննարկվել է ՀԲ-ի աջակցությամբ «ՋՏԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագրի կատարման ընթացքը: Մասնավորապես ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Ոռոգման համակարգերի բարելավման բաղադրիչով կառուցված ինքնահոս համակարգերի շահագործմանը վերաբերող հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ի հայտ եկած ընթացիկ խնդիրները քննարկել շահագրգիռ կառույցների հետ և լուծման արդյունավետ տարբերակներ նախանշել:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին