Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

03.10.2019

Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համատեղ ծրագրերի ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև նավթի բնագավառներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հնարավորությունների շուրջ: Երկուuտեք պատրաստակամություն է հայտնվել խորացնել համագործակցությունը նշված բնագավառներում:
Հանդիպմանը  ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները  կքննարկվեն   նախարար Պապիկյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցի ընթացքում։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին