Նորություններ

Լրատվություն

Փոխնախարար Տերտերյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հետ

04.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հետ։
Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանի և ԱԶԲ-ի միջև արդյունավետ և ծրագրահեն համագործակցության հաստատման գործում անձնական և մասնագիտական մեծ ներդրում ունենալու համար։ Փոխնախարարը մասնավորապես առանձնացրել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները և համոզմունք հայտնել, որ հաստատված դինամիկ և փոխշահավետ փոխգործակցությունն իր դրսևորումները կստանան ապագային միտված նոր նախագծերում։

Շեյն Ռոզենթալը իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին համատեղ աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալ կառավարչական որակների և խորհրդատվական օժանդակության համար և գոհունակությամբ փաստել, որ երկուստեք ջանքերի շնորհիվ կողմերին հաջողվել է որակական նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-ԱԶԲ փոխգործակցությունը։ Շեյն Ռոզենթալը գործընկերներին ներկայացրել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաոլո Սպանտիգատիին։
Ավարտին Վաչե Տերտերյանը նկատել է, որ երկու կողմերի միջև առկա ընդարձակ ընդգրկում և արդյունավետ գործառնում ունեցող ծրագրային հենքն իր մեջ ներառում է զարգացման դեռևս չօգտագործված մեծ ներուժ։ Փոխնախարարը վերահաստատել է տարածքների համաչափ զարգացմանը և ենթակառուցվածքային հզորությունների բարելավմանը միտված բանկի հետ համագործակցության խորացման հայկական կողմի պատրաստակամությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին