Նորություններ

Լրատվություն

Ա. Գիլոյանը մասնակցել է խոշորացված համայնքների հմտությունների ու կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացին

04.10.2019

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հոկտեմբերի 3-ին Ծաղկաձորում մասնակցել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող խոշորացված համայնքների հմտությունների ու կարողությունների  զարգացմանն ուղղված սեմինարների շարքին:
Ծրագրի կառավարման, հանրային մասնակցության, միջհամայնքային համագործակցության և կատարողականության կառավարման թեմաներով սեմինարները խոշորացված համայնքներին անհրաժեշտ են ապակենտրոնացված լիազորություններն ստանձնելու և իրականացնելու համար:
Սեմինարները տեղեկատվություն կտրամադրեն խոշորացված համայնքների ներկայացուցիչներին Լավագույն գործելակերպի ծրագրի փոքր դրամաշնորհներին դիմելու վերաբերյալ: Վերջինս հաստատվել է Ծրագրի ղեկավար կոմիտեի կողմից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարության համանախագահությամբ: Դրամաշնորհներին դիմելու գործընթացը բաց է բոլոր 52 խոշորացված համայնքների համար: Ընտրված համայնքները դրամաշնորհներ կստանան համայնքային դահլիճների վերանորոգմանն ու ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման ապահովման, ինչպես նաև միջհամայնքային համագործակցության նախաձեռնությունների համար:
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2020 թթ. ծրագրի շրջանակներում՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Դասընթացները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 10-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին