Նորություններ

Լրատվություն

ՀՀ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչները պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով

04.10.2019

Նախագահի նստավայրում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի կապակցությամբ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով պարգևատրման արարողությունը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՏԿԵՆ արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը, ՏԿԵՆ եվրասիական տնտեսական միության բաժնի պետ Վիոլետա Աղաջանյանը և ՏԿԵՆ աշխատակից Ռաֆայել Պողոսյանը Եվրասիական տնտեսական միության կայացման և զարգացման գործում ունեցած իրենց ավանդի համար նույնպես  պարգևատրվել են մեդալներով: 

Մինչ այդ պարգևատրվածներին շնորհավորական խոսքով ողջունել է Հայաստանի Հանրապետության նախագահը:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին