Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

10.10.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզերի քաղաքաշինության վարչության, ինչպես նաև զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել է հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2019թ․-ի ընթացքում հավանության արժանացած ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը։

Մարզային պատասխանատուներին ուղղված իր խոսքում փոխնախարար Իսախանյանը շեշտել է ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կարևորությունը ՀՀ կառավարության համար և միաժամանակ ընդգծել, որ դրանց արդյունավետ իրականացման ողջ գործընթացը գտնվում է նախարար Պապիկյանի ամենօրյա հսկողության ներքո։

Փոխնախարարն ըստ մարզերի և ծրագրային ոլորտների լսել է աշխատանքների կատարման ընթացքին առնչվող հաշվետվությունները՝ պատասխանատուներին հորդորելով ձեռնարկել վարչական և կազմակերպչական հնարավոր բոլոր միջոցառումները ծրագրերի կատարման ժամկետների պահպանման և շինաշխատանքների որակական չափանիշների ապահովման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2019թ․ ընթացքում հավանության են արժանացել թվով 483 սուբվենցիայի ծրագրային հայտ, ընդհանուր 23,76 մլրդ ՀՀ դրամ գումարային արտահայտությամբ։ ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 12,95 մլրդ ՀՀ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 10,27 մլրդ ՀՀ դրամ, այլ ներդրողների մասնակցություն՝ 400,0 մլն ՀՀ դրամ։


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին