Նորություններ

Լրատվություն

Փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդունել է Արխանգելսկի միջազգային օդանավակայանի տնօրեն Վահե Պետրոսյանին

10.10.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր հանդիպում է ունեցել Արխանգելսկի միջազգային օդանավակայանի տնօրեն Վահե Պետրոսյանի հետ:

Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրին ՏԿԵ նախարարությունում և նկատել, որ փոխշահավետ աշխատանքային գործունեություն ծավալելու պատրաստակամությունը վկայում է երկու կողմերի միջև արդեն իսկ ձևավորված կառուցողական գործընկերային հարաբերությունների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Արխանգելսկի մարզի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատման հեռանկարները, գործարար և զբոսաշրջային ներուժի իրացման հնարավորությունները: Նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա միջտարածաշրջանային հաջողված համագործակցության փորձը թույլ է տալիս փնտրել և գտնել երկկողմ փոխգործակցության նոր թիրախային ուղղություններ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրել ավիահաղորդակցության հաստատմանը խոչընդոտող վարչատեխնիկական բոլոր խնդիրները և համատեղ քննարկումների ու խորհրդակցությունների միջոցով գտնել դրանց հաղթահարման եղանակներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին