Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանը Լիտվայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների ոլորտի զարգացման առաջնահերթությունները

18.10.2019

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին։
Շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նկատել է, որ Լիտվան ՀՀ անկախությունը առաջինը ճանաչած երկիրն է , որի հետ տարբեր ժամանակահատվածներում ձևավորված բարեկամական կապերը և պատմական զուգահեռները հնարավորություն են ընձեռում նոր որակ և բովանդակություն հաղորդելու առկա հարաբերություններին։

«Մեր երկրների միջև առկա է փոխգործակցության չբացահայտված ներուժ, որի իրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերը կարող են առարկայական դառնալ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով», -նշել է Սուրեն Պապիկյանը՝ դեսպանին ներկայացնելով ճանապարհային, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և ՏԿԵ նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերը։

Դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեն իր հերթին կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով և ներկայացրել համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները։

ՏԿԵ նախարարը և Լիտվայի դեսպանը մտքեր փոխանակեցին նաև նշված ոլորտներում տարբեր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպման և կանոնավոր երկխոսությունների անցկացման շուրջ։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին