Նորություններ

Լրատվություն

Լիլիա Շուշանյանն ընդունել է ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանին

18.10.2019

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն ընդունել էր հայտնի ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանին և Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչյանին:
Փոխնախարար Շուշանյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման իր տեսլականը:

Ջեյմս Թուֆենկյանն իր գոհունակությունն է հայտնել նոր կառավարության բաց, համագործակցային գործելաոճի կապակցությամբ՝ որակելով դա որպես համատեղ աշխատանքի արդյունավետության երաշխիք:

Փոխնախարարը բարձր է գնահատել հիմնադրամի և Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի կողմից նախաձեռնած ուսումնասիրությունները՝ ընդգծելով, որ պահանջատեր հասարակությունը և շահագրգիռ մասնագետները պետք է իրենց կողմից ներդրում ապահովելու վարքագիծ որդեգրեն: Կողմերը պայմանավորվել են քննարկել Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների կենտրոնի՝ ոլորտի բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների փաթեթը՝ նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից դրա ուսումնասիրությունից հետո:

Ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն աջակցելու հետագա հնարավորությունները դիտարկելու հարցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին